Sunday 05th of September 2010

Home
Welcome to the Frontpage
|
Էսպաս երիտասարդական կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից 2001 թվականին: Կենտրոնի նպատակն է. - մի կողմից առաջարկել կրթական տարբեր հնարավորություններ` դասընթացների, գիտաժողովների միջոցով
- մյուս կողմից հնարավորություն ընձեռել երիտասարդներին հասկանալու այն կարևոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի երիտասարդ Հանրապետությունում` համերաշխ ու նորությունների համար բաց քաղաքացիական հասարակություն ձևավորելուն նպաստելու նպատակով:
Մեր նպատակները.
- hնարավորություն տալ երիտասարդներին կիրառել իրենց տեսական գիտելիքները մասնագիտական ոլորտում
- ձևավորել հավելյալ մասնագիտական հմտություններ` ստեղծելով նոր աշխատատանքային հնարավորություններ
- քաջալերել երիտասարդների քաղաքացիական և հասարակական նախաձեռնությունները
- կազմակերպել մշակութային միջոցառումներ և օժանդակել ֆրանսախոսության զարգացմանը
- զարգացնել կապերը օտարազգի երիտասարդների հետ
- նպաստել ինտերնետային հաղորդակցման զարգացմանը
Առաջարկում ենք.
Վճարովի դասընթացներ`
- օտար լեզվի դասընթացներ` ըստ լեզվի իմացության տարբեր մակարդակների. (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն և հայերեն օտարերկրացիների համար), ինչպես նաև անգելերենով հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցման մասնագիտացված դասընթացներ
- համակարգչային դասընթացներ (Word, Excel, PowerPoint և այլն)
- զբոսավարների վերապատրաստման դասընթաց
- աշխատանքային հմտությունների ձեռքբերման դասընթացներ (ինքնակենսագրականի և ուղեկցող նամակի կազմում, ինչպես պատրաստվել աշխատանքի ընդունման հարցազրույցին, գործատուի իրավունքները և պարտականությունները, պաշտոնական գրագրություն և այլն)
- նկարչություն
- երիտասարդական հոգեբանական ծրագիր
Ակումբներ`- համայնքային ինտերնետային կենտրոն, որն առաջնորդվում է ազատ համակարգչային ծրագրերի գաղափարախոսությամբ
- լեզվական ակումբներ (ֆրանսախոսների, անգլախոսների, գերմանախոսների)
- հոգեբանական ակումբ (բանավեճեր, զրույցներ, ֆիլմերի ցուցադրություն)
- ֆրանսիական և շվեյցարական գրականության հարուստ գրադարան
- մշակութային միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություն, ցուցահանդեսներ, հանդիպումներ, գիտաժողովներ)
Մեր առավելությունները.- կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնում, այն հեշտ է գտնել
- հագեցած է լավ սարքավորումներով. ինտերնետային կենտրոն, գեղեցիկ ֆրանսիական գրադարան, դասընթացների և գիտաժողովների սրահներ
- կենտրոնում բացի հայերենից ու ռուսերենից խոսում են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն
- հնարավորություն է տրվում շփումներ հաստատել բնակություն հաստատած կամ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող օտարերկրացիների հետ
- ցուցաբերվում է խիստ անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի հանդեպ
- հնարավորություն է տրվում ստեղծել նոր դասընթացներ և ծառայություններ ըստ պահանջարկի
|
|

Powered by Joomla!.
Designed by: Joomla 1.5 Templates, personal hosting. Valid XHTML and CSS.